Դպրոցի պատմությունը

1948 թվականին Կալինինոյի ավանի Նորաշեն գյուղում հիմնվեց  դպրոց, որն ուներ երեք դասարան` 84 աշակերտից բաղկացած: Այդ դասարանների առաջին ուսուցիչներն էին Սիրուն Մովսիսյանը, Սոնիկ Մկրտչյանը, Բավական Դալլաքյանը:  Դպրոցը յոթնամյա էր և ուներ յոթ ուսուցիչներ` Սիրուն Մովսիսյան, Սոնիկ Մկրտչյան, Բավական Դալլաքյան, Ազատ Միքայելյան, Ասյա Միրզոյան, Սուրիկ Մկրտչյան, Բուրաստան Ղուկեյան: Դպրոցի առաջին տնօրենն էր Ս. Պապանյանը:

Դպրոցը գործել է մինչև 1976 թվականը: 1976 թվկանաին կառուցվել է նոր դպրոց, որը գործել մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը: Դպրոցը շատ էր վնասվել: 1990-1991 թվականներին այն քանդվեց և հիմքի վրա կառուցվեց նոր դպրոց, որը գործում է մինչ օրս: Դպրոցը ունի մեծ կենսագրություն, հասարակությոնը տվել է բազմաթիվ կրթված անձնավորություններ, կրթության և գիտության տարբեր բնագավառներում: Դպրոցը սերնդեսերունդ փոխանցում է իր ավանդույթները` տալով հասարակությանը արժանի զավակներ:

Այժմ դպրոցում սովորում են 113 աշակերտներ, դպրոցում աշխատում են 21 ուսուցիչներ: 2013 թվականի մարտին դպրոցի տնօրեն ընտրվեց Ռաֆիկ Մարտիրոսյանը, ով հնարավոր ամեն բան անում է, որպեսզի դպրոցում ապահովի  կրթական լավ որակ: Այժմ դպրոցն ունի վերանորոգման և բարեկարգման անհրաժեշտություն: